«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ համամասնական ցուցակում բացակայում է նաեւ ԱԺ պատգամավոր Դավիթ Մանուկյանը: Վերջինս Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որիդն է եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան:

Ըստ նախնական պայմանավորվածության՝ Մանուկյանը պետք է առաջադրվեր Կոտայքի մարզում, սակայն անհասկանալի պատճառներով նրա անունը հանվել է ցուցակից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում