Քալիֆորնիայում Մանհեթեն Բիչում գնդակահարված դելֆինին հայտնաբերելուց հետո Կենդանիների փրկության կազմակերպությունը պարգեւ է խոստացել տեղեկություն տրամադրողին, փոխանցում է NBC News-ը:

Ծովային կենդանիների փրկության կազմակերպությունը Facebook-յան իր էջում հայտարարություն է հրապարակել 5 հազար դոլարով պարգեւատրելու մասին, երբ ուրբաթ հերձումից հետո հայտնի է դարձել, որ կենդանու մահվան պատճառը հրազենային վնասվածքն է:

Նշվում է, որ նոյեմբերի 8-ին սարսափելի գտածոյի մասին ահազանգը ստացել է կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Փիթ Ուոլերսթայնը, որը կարողացել է կենդանու մարմինը հանել փրկարարների օգնությամբ:

Ուոլերսթայնը NBC News-ին հայտնել է, որ Լոս Անջելեսից ծովային կաթնասունների խնամքով զբաղվող բժիշկը կարողացել է հանել դելֆինին սպանած գնդակը:

Կենդանիների պաշտպանը կապ է հաստատել Ձկնորսության ազգային ծովային ծառայության հետ՝ միջադեպով քննություն անցկացնելու նպատակով: