Արգենտինական «Սան Խուան» սուզանավը, որը դադարել էր կապ հաստատել 2017 թվականի նոյեմբերի 15-ից, հայտնաբերվել է, հայտնում է «Լենտան»՝ վկայակոչելով երկրի ՌԾՈՒ Twitter-յան էջում հրապարակված հաղորդագրությունը:

«Ամերիկյան Ocean Infinity ընկերությունը մեծ հետաքրքրություն ներկայացնող օբյեկտը զննել է ստորջրյա հեռակառավարվող սարքով, հաստատվել է 800 մետր խորությամբ San Juan սուզանավի հայտնաբերումը»,- պնդում են զինվորականները:

«Սա Խուան» էլեկտրա-դիզելային սուզանավը կորել էր Սան Խորխե ծոցում ափից մոտ 240 ծովային մղոն հեռավորությամբ: Վերջին զեկույցներով՝ նավը Ուշուայիից ուղեւորվում էր Մար դել Պլատու: 1985 թվականին գերմանական նավաշինարանում կառուցված սուզանավում էին անձնակազմի 44 անդամները: Սուզանավի որոնումներին միացել էին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Բրազիլիան, Չիլին, ինչպես նաեւ ՆԱՍԱ-ն:

Սուզանավից ստացված վերջին հաղորդագրության մեջ նշվում էր, որ «օդափոխիչից երրորդ մարտկոց ծովաջրի հոսքը կարճ միացում է առաջացրել, հրդեհ է սկսվել: Մարտկոցները լիցքաթափված են: Նավը խորասուզվում է»: Արգենտինան դեկտեմբերի 1-ին հայտարարել էր սուզանավի կործանման եւ նավաստիների զոհվելու մասին: