Եվրամիության մի շարք երկրներից Եվրախորհրդարանի անդամներ ուղերձ են հղել Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին՝ նրան կոչ անելով հրաժարվել կայքում խորհրդային խորհրդանիշներով իրերի վաճառքից, հայտնում է Delfi-ն:

Նշվում է, որ նամակը նրան ուղարկելու նախաձեռնության հեղինակը լիտվացի խորհրդարանական Անտանաս Գուոգան է:

Ուղերձի տեքստում նշված է, որ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները դատապարտում են «խորհրդային եւ նացիստական ռեժիմների» խորհրդանիշների օգտագործումը՝ պնդելով, որ այդ ռեժիմները «պարբերաբար խախտել են մարդու իրավունքները, սահմանափակել ազատությունները եւ ժողովրդավարությունը»: