Նոյեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետեւում են հրադադարի պահպանման ռեժիմին եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: