Սպիտակ տանը հարգանքով են վերաբերվել CNN հեռուստաալիքի թղթակից Ջիմ Ակոստայի հավատարմագրումը վերակագնելու մասին Ֆեմիդայի որոշմանը, որը վիճաբանել էր երկրի նախագահ Թրամփի հետ, հայտնում է The Hill-ը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը խոստացել է, որ Ակոստայի հավատարմագրումը կվերականգնեն:

The Hill-ը հայտնում է, թե Սանդերսը նաեւ նշել է, որ ապագայում կմշակվեն Սպիտակ տանը մամուլի ասուլիսների ժամանակ վարքագծի կանոններ, որտեղ ամեն ինչ «պետք է պատշաճ լինի»:

Հիշեցնենք, որ Ակոստային մեղադրել էին, որ նա Սպիտակ տան ստաժորի նկատմամբ «ձեռքերին ազատություն է տվել», երբ աղջիկը փորձել է լրագրողից հետ վերցնել բարձրախոսը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «անհարմար» հարցեր էր տալիս: