Ֆրանսիայում վառելանյութի գների բարձրացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ պատահաբար կին վարորդ է զոհվել, փոխանցում է Reuters-ը:

Գործակալության տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարար Քրիսթոֆ Քասթաները:

Նշվում է, որ ցուցարարները փորձում են արգելափակել ճանապարհները, ինչպես նաեւ վառելանյութի պահեստներին հասանելիությունը՝ ի նշան բողոքի վառելանյութի գնի բարձրացման դեմ, որի մասին որոշումն ընդունել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ երկրի հարավ-արեւելքում Սավոյայում ճանապարհն արգելափակելիս կին վարորդը խուճապի է մատնվել՝ տեսնելով իր ճանապարհը փակող ցուցարարներին եւ արագություն է զարգացրել՝ մահացու վրաերթի ենթարկելով ակցիային մասնակցող մի կնոջ: