ՀՀԿ-ն միակ ռեալ ընդդիմությունն է այսօրվա գործող իշխանություններին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը։

«Մենք կարծում ենք, որ մենք կարող ենք լինել ամենա լավ ընդդիմությունը , որովհետեւ մենք ունենք այդ փորձառությունը, այդ ներուժը, այդ ինտելեկտը ունենք եւ մենք լավագույնս կարող ենք լինել ընդդիմությունը։ Եթե դուք ուշադիր նայեք քաղաքական դաշտը կտեսնեք հետեւյալը, որ բոլորը հարվածում են հանրապետական կուսակցությանը՝ իրենց հայտարարելով ընդդիմություն մ, այդպես չի լինում։ Պառլամենտում մի մասը քծնում են իշխանություններին, մի մասը վախենում են իշխանություներից եւ վախենալով հանդերձ քծնում են։ Կա վախ եւ քծնանք, միակ ռեալ ընդդիմությունը այսօչրվա գործող իշխանություններին՝ Հանրապետական կուսակցությունն է»,-։

Նիկոյանի կարծիքով՝ իրենց հենարանը այս ընտրական պրոցեսներում  հանրության այն հատվածն է, որը դժգոհ է իշխանություններից․ «Այն մարդիկ են, որոնք կամ չեն եղել այս էյֆորիայի մեջ, կամ վերլուծություններով կարողացել են դուրս գալ այս էյֆորիայից, մտահոգ քաղաքացիներն են, իսկ նրանք բավականին շատ են։ Այդ պատճառով մենք որոշել ենք անպայման մասկացել ընտրություններին եւ մենք հավակնում ենք լինել 2-րդը»։

Նա նշեց, որ  քարոզարշավի ժամանակ իրենք թիրախ են լինելու մյուս կուսակցությունների համար եւ բոլորն  իրենց են քննադատելու։