Բելգիայի բնակիչը ուրբաթ ավելի քան 50 մլն եվրո է շահել EuroMillions եվրոպական վիճակախաղում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով վիճակախաղի մամուլի ծառայությանը:

Երջանիկը կռահել է 5 հիմնակա թվերը եւ երկու «երջանիկ աստղերը»:

EuroMillions-ի շնորհիվ մի քանի բելգիացիներ ամեն տարի միլիոնատեր են դառնում: Այս տարվա օգոստոսին նրանցից մեկը հաղթել էր 108 միլիոն եվրո, իսկ 2016 թ. հոկտեմբերին Բրյուսելից փողոցների հավաքարարը EuroMillions-ում 168 միլիոն եվրո էր շահել, ինչը դարձել էր թագավորության պատմության ամենախոշոր շահումը: 2017 թվականին Բելգիայից եւս երկու երջանիկ նույն վիճակախաղով համապատասխանաբար 153 միլիոն եվ 23 միլիոն եվրո էին շահել:

EuroMillions առաջին վիճակախաղն անցկացվել է 2004-ի փետրվարին երեք երկրներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Բրիտանիայում:

2004 թ. հոկտեմբերին վիճակախաղին միացել  եւս 6 երկիր՝ Լյուքսեմբուրգը, Բելգիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Իռլանդիան եւ Ավստրիան: Շահումները հարկվում են միայն Շվեյցարիայում: Մեկ վիճակախաղի տոմսի արժեքը երկուուկես եվրո է: Վիճակախաղին մասնակցում է մոտ 200 մլն մարդ: