Կանադայում Նյուֆաունդլենդի ափերի մոտ ստրոջրյա նավթատարի հետ կապված խնդիրների պատճառով տեղի է ունեցել 250 խոր.մետր նավթի արտահոսք Ատլանտյան օվկիանոս, հայտնում է MIGnews-ը՝ վկայակոչելով օֆշորային արդյունահանման հարցերով կանադական խորհրդին:

Husky Energy-ից հայտարարել են, որ արդյունահանումը սկսել փորձելիս նավթի պահման եւ բեռնման լողարկող կայանքը գրանցել է ստորջրյա խողովակատարում ճնշման անկում:

Հիմա բոլոր հանքահորերն անվտանգության մեջ են, իսկ արդյունահանումը ժամանակավորապես դադարեցվել է, մինչեւ Husky-ն պարզի արտահոսքի պատճառները:

Ծովի վրա պայմանները հնարավորություն չեն տալիս անվտանգ սկսել «արտահոսքին վերջրյա արձագանքումը»: