Տեխասի բնակիչ Քրիստոֆեր Պրեկոպիան կարողացել է սելֆիի շնորհիվ ապացուցել իր անմեղությունը իրեն մեղսագրվող հանցագործությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով KVUE-ինԵրիտասարդը մեղադրվում էր նախկին ընկերուհու մահափորձում:  Աղջիկը ոստիկանություն էր դիմել՝ հայտարարելով, որ Քրիստոֆերը ներխուժել է իր տուն, ծեծել իրեն եւ խոհանոցային դանակով կրծքին խաչ արել:

Չնայած նրան, որ մեղադրանքը ներկայացվել էր բացառապես տուժողի խոսքի հիման վրա, իսկ Պրեկոպիան պնդել էր, որ հարձակման գիշերը ընտանիքի հետ է եղել, նրան կալանավորել էին: Մեղադրական կողմը նրա համար 99 տարի էր պահանջել: Այնուհետ հարազատներին հաջողվել էր 150 հազար դոլար գրավով նրան ազատել:

Տղամարդու անմեղությունը կարողացել է ապացուցել նրա մայրը: Կինը հիշել է, որ հարձակման օրը նրանք միասին ճաշել են հյուրանոցում: Այդ ժամանակ նրանք լուսանկարվում եւ սոցցանցերում նկարները հրապարակու  էին: Մասնավորապես, Քրիստոֆերը ֆեյսբուքում գտնվելու վայրը նշելով նկար էր հրապարակել: Այդ նկարը ոստիկանությանը համոզել էր, որ հարձակման ենթադրյալ պահին նա բոլորովին այլ վայրում էր:

Ավելի ուշ պարզվել է, որ նեղացած ընկերուհին հորինել է այդ ամբողջ պատմությունը իր նախկին ընկերոջից վրեժ լուծելու համար: