Նոյեմբերի 9-ին, ժամը 14.00-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում, ճոպանի մեջ արջ է խճճվել:

Զննությամբ պարզվել էր, որ Օհանավան համայնքի վարչական տարածքի ձորակում, կենդանին ընկել է անհայտ անձի՝ մետաղական ցանցից պատրաստած թակարդը: Աշխատակիցների ջանքերով կենդանին ցանցից դուրս էր բերվել, անվնաս տեղափոխվել բնության անվտանգ հատված ու բաց էր թողնվել:

Որսագողության փաստով նախապատրաստվել էին նյութեր:

Քննությամբ պարզվել է, որ հոկտեմբերի 28-ին, թակարդը ձորակում է դրել Կարբի գյուղի բնակիչ, 56-ամյա Հովիկ Ա.-ն:

Նա հրավիրվել է ոստիկանություն եւ հայտնել, որ թակարդը դրել էր գայլ որսալու նպատակով: Ոստիկանները նրանից բացատրություն են վերցրել:

Քննությունը շարունակվում է: