ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը հայտարարել է, որ մտադիր է CNN-ի լրագրող Ջիմ Ակոստայի հասանելիությունը կրկին փակել, եթե նա իրեն անվայել կերպով պահի հայտնում է Deadline-ը:

Նա շեշտել է, որ ոչ մի լուրջ բան չի տեսնում այն բանում, որ դատարանը Սպիտակ տանը պարտավորեցրել է վերականգնել Ակոստայի հավատարմագրումը:

Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփը երդվել է «նրան դուրս շպրտել» կամ «մամուլի ասուլիսն ընդհատել», եթե նա նորից իրեն անվայել կերպով պահի:

ԱՄՆ նախագահը շեշտել է, որ ոչ ոք չի կարող շարունակել իր հարցերը տալ, քանի որ մյուս թղթակիցները եւս պետք է ինչ-որ բան հարցնելու հնարավորություն ունենան:

«Գիտեք, ես այսպես կասեմ: Ոչ մեկն Առաջին ուղղմանն այնքան ուժգին չի հավատում, որքան ես (ԱՄՆ Սահմանադրության Առաջին ուղղումը արգելում է օրենքներ հրապարակել, որոնք սահմանափակում են խոսքի եւ մամուլի ազատությունը): Ես ես կարծում եմ, որ եթե որեւէ մեկը դուրս է գալիս թույլատրելիի սահմաններից, ես պարզապես կգնամ: Ես կասեմ՝ բոլորին շատ շնորհակալ եմ, որ եկել են, ես գնում եմ»,- նշել է նա: