Apple-ի նոր երկու քարտով iPhone Xs Max-ը իրապես կարելի է հերթական քայլն անվանել «խնձորային» սարքերի զարգացման ոլորտում: Սմարթֆոնը բառացի լի է տարբեր նորարարություններով:

Սակայն, ինչպես պարզվել է, ընկերության մասնագետները վաճառվող երկրից կախված, սմարթֆոնը տարբեր գործառույթներով են օժտել, գրում  է Planet Today-ը:

Նման եզրահանգման է եկել iPhone Xs Max-ի ռուսական եւ հոնկոնգյան մոդելներն ուսումնասիրած փորձագետը: Պարզվել է, որ Հոնկոնգի բնակիչներին սմարթֆոնը ներկայացվել է բարելավված դիզայնով:

Apple ընկերության ներկայացուցիչները նրանց համար հետեւի պանելից հեռացրել են լրացուցիչ տեղեկատվությունը՝ թողնելով միայն ապրանքանշանը: