ETH Zurich-ից գիտնականները զգուշացնում են, որ Եվրոպայում կարող է արթնանալ աշխարհի ամենավտանգավոր սուպերհրաբուխը, հաղորդում է MIGnews-ը` վկայակոչելով The Bobr Times-ին:

Մասնագետների պնդմամբ, խոսքը Կամպի Ֆլեգրեյ հրաբխի մասին է, որը գտնվում է Նեապոլի մերձակայքում:

Մասնագետները նշում են, որ այդ հզոր տարերքը կարող է երկրի երեսից ջնջել մի ողջ քաղաք:

Սակայն  հետազոտողները դեռեւս չեն կարող ասել, թե երբ է տեղի  ունենալու այս ողբերգությունը:

«Հրաբխային համակարգի տակ կուտակվում է մագմա, որը անցնում է նոր կալդերային ցիկլ: Սա կարող է մատնանշել նոր փուլի սկիզբ, որը ուժեղ ժայթքումով կավարտվի: Սակայն, մոտ ապագայում դժվար թե արժե դրան սպասել », - նշվում է Science Advances ամսագրում հրապարակված գիտնականների զեկույցում:

«Նեապոլին սպասվող սպառնալիքը չի կարելի անխուսափելի անվանել», - հավելել են փորձագետները:

Ինչպես հայտնի է՝ Կամպի Ֆլիգրեյը ակտիվ փոքրաթիվ սուպերհրաբուխներից մեկն է: Վերջին անգամ այն ժայթքել է 1538-ին: