«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ օպերատիվ հաստատված կապ  չի օգնում պատանդների հարցում։

«Ես չեմ տեսել, որ այս հանդիպումներից հետո հպանցիկ, ոտքի վրա, ճիշտն ասած լուրջ չեմ համարում դա, որ օպերատիվ կապ է հաստատվել 2 նախարարությունների միջեւ։ Երրորդ նախագահի եւ Ալիեւի միջեւ հստակ կապ է եղել մեկ, եւ երկրոդը՝ մենք արդյունք ենք ունեցել։ 3-5 օր  եթե անձը հայտնվել է սահմանից այն կողմ, մենք վերադարձ ենք ունեցել»,- ասաց նա։

Լարիսա Ալավերդյանը նաեւ բացասական գնահատեց Փաշինյանի հայտարարությունը Ղազախստանում՝ կապված 350 հազար հոգու աշխատելու եւ 800 հազար հոգու պահելու մասին։

«Ես վատ եմ գնահատում այդպիսի հայտարարությունները Ղազախստանում, երբ որ դու խոսում ես, նախեւառաջ բոլոր թվերը սխալ են։ Հայերը գնահատվում են որպես ստեղծող, արարող ազգ եւ երբ որ դու գնում ես Ղազախստան եւ ասում եք, որ քո ժողովուրդը մորթում է իր կովը, չի առնում հեռուստացույցը, կներեք բայց այդպիսի երեւույթներ կարելի է մատերի վրա հաշվել։ Դա չի կարելի բերել եւ համեմատել»,- ասաց նա։