Հայրենական մեծ պատերազմի վետերան 93-ամյա Անատոլի Դորոնինը մահացել է այն բանից հետո, երբ նրանից խաբեությամբ խլել են միակ կացարանը, հայտնում է «5-րդ ալիքը»:

«Вести.Ru» պորտալի տեղեկություններով՝ 2017 թվականին ծերունու մոտ են եկել խարդախները եւ հայտնել միկրոֆինանսական կազմակերպությանն ունեցած նրա թոռան 1,5 մլն ռուբլի պարտքի մասին: Չարագործները Դորոնինին ասել են, որ եթե նա իրենց փողը չտա, ապա նրա թոռանը «կնստացնեն», իսկ դպրոցահասակ ծոռանը «կարող է ինչ-որ բան պատահել: Վախեցած վետերանը համաձայնվել է բնակարանի գրավադրմամբ վարկ վերցնել, սակայն պայմանագրի փոխարեն խարդախները նրան ստորագրելու են տվել Մոսկվայի Գոլյանովո շրջանում 2-սենյականոց բնակարանի նվիրատվությունը:

Դորոնինը փորձել է գույքը դատարանով հետ ստանալ, սակայն դատարանը գործարքն օրինական է ճանաչել եւ մերժել է բողոքարկումը: Բնակարանը վաճառել են, բայց նոր տանտիրուհին թույլ է տվել այնտեղ բնակվել մինչեւ մահանալը: Մեկ ամսից ավելի տղամարդը Մոսկվայով մեկ քայլել է օգնության խնդրանքով ցուցատախտակով:

Նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել էր Դորոնինի գործով ստուգում անցկացնել: