Ֆրանսիայում վառելանյութի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ 47 մարդ է տուժել, 17-ը ձերբակալվել, հայտնում է France Info ռադիոկայանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի Իզեր դեպարտամենտում մեկ մարդ ավտոմեքենայի տակ է ընկել: Փոխադրամիջոցի ղեկին գտնվող կինը խուճապի էր մատնվել փակված ճանապարհների պատճառով եւ մխրճվել բազմության մեջ՝ հետիոնին վրաերթի ենթարկելոեվ:

Ֆրանսիայի ՆԳՆ վերջին տվյալներով՝ ցույցերի ընթացքում վիրավորվել է արդեն 47 մարդ, որոնցից 3-ի վիճակը ծանր է: Հաղորդվում է, որ ամբողջ երկրում ընթացող ավելի քան 2 հազար ցույցերին մասնակցում է գրեթե 125 հազար մարդ: Այս պահին հայտնի է 17 ձերբակալվածի մասին:

BFMTV-ն նշում է, որ միջադեպերը հիմնականում տեղի են ունենում նույն սցենարով՝ մեքենավարը ընթանում է ցուցարարների ստեղծած պատնեշման վայրը եւ խեղում իր ճանապարհին հայտնված մարդկանց: