Ադրբեջանում ձերբակալվել են ընդդիմության առաջնորդները

Haqqin.az-ը հաղորդում է, որ ձերբակալվել են Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալի Քերիմլին եւ նրա կողմնակիցների խումբը: Ձերբակալվածներին  տեղափոխել են ոստիկանություն: Ալի Քերիմլիի կողմնակիցները հավաքվել են ոստիկանության շենքի դիմաց: Ըստ հրապարակման,  ձերբակալվել է նաեւ Ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին: