Իտալիայի առափնյա պահակախումբը փնտրում է 8 ալժիրցի միգրանտների, ովքեր փորձել են հասնել ծովափ, երբ նրանց նավը Սարդինայի հարավարեւմտյան ափին խորտակվել է, հաղորդում է Associated Press-ը:
Առափնյա պահակախմբի հայտարարության մեջ նշվում է, որ նավի վրա գտնվող միգրանտներից երեքը մնացել էին նավի վրա եւ փրկվել:
Փրկարարները արդեն գտել են երկու միգրանտների մարմինները:
Նշվում է, որ Սիցիլիան Լիբիայից միգրանտների համար ամենամոտ եվրոպական կետն է, մինչդեռ Ալժիրից հեռացող մարդիկ սովորաբար գնում են Սարդինիա:
Նշվում է, որ անցյալ շաբաթ Իտալիայի ափերին մոտեցել է հինգ նավ, որտեղ ընդհանուր առմամբ, 63 մարդ է եղել: