Սաուդյան Արաբիայում ավանդական մուսուլմանական կանացի հագուստի պարտադիր կրելու դեմ բողոք է հասունանում: Այս շաբաթ տասնյակ կանայք սոցիալական ցանցերում լուսանկարներ են հրապարակել, որոնցում հակառակ կողմից են հագել սեւ զգեստը՝ աբայան: Այս մասին նոյեմբերի 17-ին, գրում է DW-ն` հղում անելով AFP- ին:

Ակտիվիստ Նոռա Աբդուլքարիմի խոսքով, «աբայան՝ շրջոնք» հեշթեգով ակցիան ուղղված է հասարակական ճնշման դեմ, որը կանանց ստիպում է երկար սեւ զգեստ հագնել: Եվս մեկ ակտիվիստուհի առցանց ակցիան քաղաքացիական բողոքի ձեւ է անվանել:

2017 թվականի սեպտեմբերին Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը հայտարարել էր երկրի արդիականացման մասին:

Բացի այդ, թագաժառանգ Մուհամմեդը հայտարարել էր, որ ապագայում կանանց հագուստի վերաբերյալ մեղմացումներ են լինելու եւ աբայա կրելը ոչ պարտադիր էր նշել: Ապրիլին Ռիադում անցկացվեց երկրի պատմության մեջ առաջին կանացի նորաձեւության շաբաթը:

Ավանդույթների համաձայն, Սաուդյան Արաբիայում կանայք հագնում են ավանդական երկար աբայա զգեստ եւ նիկաբ: