ԱՄՆ-ի Քալիֆորնիայի նահանգում մոլեգնող  անտառային հրդեհների հետեւանքով շրջանի բնապահպանական վիճակն այնքան է վատթարացել է, որ նահանգների մի շարք քաղաքները գլխավորել են ամենաաղտոտված օդով բնակավայրերի վարկանիշը: Այս մասին հաղորդում է CNN- ը:

Ինչպես նշում է CNN-ը, վկայակոչելով Purple Air կազմակերպության տվյալներին, ամերիկյան քաղաքներն այս ցուցանիշով առաջ են անցել հնդկական եւ չինական քաղաքներին, որոնք սովորաբար օդի աղտոտման մակարդակով զբաղեցնում են առաջին տեղը: Մասնավորապես, այս առումով ամենավատ վիճակն այժմ Սան Ֆրանցիսկոյում է, Ստոքթոնում եւ Սակրամենտոյում:

Նշվում է, որ այդ քաղաքների բազմաթիվ ուսումնական հաստատությունները դասերը չեղյալ են հայտարարել, իսկ մարդիկ ակտիվորեն օգտագործում են ռեսպիրատորներ:

Նախկինում փորձագետները հայտնել էին, որ Քալիֆորնիայի ներկայիս անտառային հրդեհները 100 տարիների ընթացքում ամենամահաբերն են: