Բրիտանացի քննադատները հայտնի ռուսական մուլտֆիլմը՝ «Մաշան եւ Արջը» մեղադրել են «Կրեմլի քարոզչությունում», հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին:

Բուքինգհեմի համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Գլիսը, ով մասնագիտանում է հետախուզության գործունեության մեւ, ասել է. «Մաշան համառ, անգամ տհաճ բնավորություն ունի եւ միեւնույն ժամանակ նա վճռական է:  Աղջիկն ավելի շատ է կծում, քան կարող է կուլ տալ: Չափազանցություն չի լինի նրա վարքը Պուտինի վարքի հետ համեմատելը»:

Քննադատները նաեւ ուշադրություն  են դարձրել այն սերիային, որտեղ Մաշան խորհրդային սահմանապահի գլխարկով հսկում էր գազարի մարգերը. նրանք դրանում փոխաբերություն են տեսել՝ Ռուսաստան, որը հսկում է սեփական սահմնանները:

Անցյալ տարվա մայիսին Տալլինի համալսարանի դասախոս Թրիթ Խիբեմյագին հայտարարել էր, որ մուլտֆիլմը ցուցադրում է  ռուսական զորքերի կողմից օգտագործող փափուկ ուժը:

Նա ընդգծել է, որ Արջի կերպարի նպատակը Ռուսաստանի կերպարը բացասականից դրականի փոխելն է եւ անիմացիոն սերիալը ուղեղի լվացում է անվանել:

YouTube-ում մուլտֆիլմի անգլալեզու սերիալներով ալիքում ավելի քան 4.18 մլն մարդ է բաժանորդագրված: Տարբեր լեզուներով մուլտֆիլմի սերիաները ավելի քան 40 մլրդ դիտում ունեն:

«Մաշան եւ Արջը» հայտնվեց 2009 թվականին: Յուրաքանչյուր սերիա տեւում է մոտ վեց րոպե: Մուլտֆիլմը  արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում` միջազգային: Այն ցուցադրելու իրավունքները ձեռք են բերել Netflix, Turner, KIKA, France TV, Sony Music, NBC Universal, Televisa: