Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կուտակված է 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից, որը հրապարակել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հս. Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացած տեղեկությունը:

ԱԻՆ-ը նաև հայտնում է, որ նոյեմբերի 18-ին ժամը 10:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։