Գոլանյան բարձունքները միշտ Իսրայելի ձեռքում կմնան։ Նման հայտարարությամբ կառավարության ամենշաբաթյա նիստում հանդես է եկել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Իսրայելն ընդմիշտ կմնա Գոլանյան բարձունքներում։ Գոլանյան բարձունքները միշտ մեր ձեռքում կմնան»,- հայտարարել է վարչապետը։ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին ՄԱԿ ԳԱ-ում Գոլանի գրավումը դատապարտող բանաձեւի դեմ քվեարկելու համար։

ՄԱԿ ԳԱ-ն նոյեմբերի 16-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Իսրայելի կողմից Գոլանյան բարձունքների գրավման դեմ բանաձեւը։ Վաշինգտոնը բանաձեւի դեմ է հանդես եկել։ Նախկինում ԱՄՆ-ը այդ հարցում ձեռնպահ էր մնում։