Տավուշի մարզում նոյեմբերի 17-ին վերասարքավորման (ղեկը փոխելու) պատճառով մեքենա է հրդեհվել: Այս մասին հայտարարություն է տարածել «Ղեկը աջ» նախաձեռնությունը:

«ՀՀ կառավարությունը շարունակում է անտեսել «Ղեկը աջ» նախաձեռնության զգուշացումները, որի հետևանքով նմանատիպ դեպքերը անխուսափելի կդառնան:
Երեկ երեկոյան Տավուշի մարզում մեքենա է հրդեհվել, պատճառը վերասարքավորումն է (ղեկը փոխելը)։
Մեքենան դեպքից ժամեր առաջ էր վերասարքավորվել։
Կառավարությունը չպետք է թույլ տա որպեսզի մեր հասարակությունը նման վտանգի ենթարկվի։
Դեմ ենք ղեկ փոխելուն»,-ասված է հայտարարությունում: