Ֆրանսիայում բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի ընթացքում տուժածների թիվը 400-ից անցել է, հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ ձերբակալվել է մոտ 300 մարդ, որոնցից 157-ը կալանավորվել է:

Ամփոփիչ տվյալներով՝ ամբողջ երկրում ցույցերին մասնակցել է գրեթե 288 հազար մարդ:

Հեռուստաալիքը նշում է, որ ցույցերը սկսվել են նոյեմբերի 17-ին, որոնք մասնակիորեն շարունակվել են նաեւ կիրակի: