Թուրքիայի առափնյա պահակախումբը հայտարարել է 40 միգրանտների փրկության մասին, որոնք կղզու վրա էին մնացել, երբ փորձում էին հասնել Հունաստան, հաղորդում է Associated Press-ը:

Երկուշաբթի հրապարակված հայտարարության մեջ նշվում էր, որ առափնյա պահակախումբը  երկու ուղղաթիռ եւ մեկ նավ է ուղարկել միգրանտներին փրկելու համար: Պահակախմբի կողմից իրականացված օդային նկարահանումը  հայտնաբերել է կղզու վրա մնացած մարդկանց:

Միգրանտների ազգությունը չի հաղորդվում:

Նշվում է, որ վերջին տարիներին միգրանտների թիվը, որոնք փորձում են հասնել  Հունաստան, մի փոքր նվազել է: Թուրքական առափնյա պահակախմբի տվյալներով, այս տարի նրանք տեղեկատվություն են ստացել 23,500 մարդկանց կողմից սահմանի անցման մասին: