ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու նոյեմբերի 19-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի անդրանիկ նիստին: Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ԵՏՄ-ում համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացմանը, պահանջարկի եւ առաջարկի կանխատեսումների կատարելագործմանը, ինտեգրման գործընթացների ինտենսիվացման համատեքստում ԵՏՄ անդամ պետություններում գյուղատնտեսության թվայնացման հեռանկարներին,  ագրոարդյունաբերական համալիրում ինտեգրման խորացման հեռանկարային ուղղություններին, հրատապ հարցերի լուծման մեխանիզմների մշակմանը վերաբերող հարցեր: