Այժմ սարդերը սարդոստայն են հյուսում լավ լուսավորված տեղերում, որ կարողանան ավելի շատ միջատներ որսալ, հայտնում է Daily Mail-ը։

Սարդերի զարգացման նոր էվոլյուցիոն փուլի մասին հայտնել են Ռեգենսբուրգի համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրել են գյուղական եւ քաղաքային սարդերի վարքի տարբերությունները։

Եթե գյուղի սարդերը դեռ շարունակցում են թաքնվել, երբ շատ լուսավոր է դառնում, ապա մեգապոլիսների սարդերը չեն շտապում փախչել․ «Մենք կարծում ենք, որ քաղաքային սարդերը հենց այնպես չէ, որ սիրել են լույսը։ Նրանք էվոլյուցիա են ապրել, որ ընդլայնեն իրենց որսորդական տարածքը»,-նշել է դոկտոր Տոմեր Ցացկեշը։