Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նախազգուշացրել է ընկերության թոփ մենեջերներին «պատերազմի պայմաններում» աշխատանքի մասին, հայտնում է The Wall Street Journal–ը։

Պարբերականի տվյալներով՝ Ցուկերբերգը կարծում է, որ Facebook–ը  ներդրողների ու օրենսդիրների ուժեղ ճնշման ներքո է գտնվում։

Ընկերության ղեկավարը Facebook–ի թոփ մենեջերներից պահանջել է արագ որոշումներ կայացնել սոցցանցի անվտանգության խնդիրների առնչությամբ։