«Թալիբանի» եւ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի միջեւ եռօրյա խաղաղ բանակցությունները անարդյունք են ավարտվել, հաղորդում է Reuters-ը:

Այս մասին հայտնել «Թալիբան»-ը մեկ օր անց, երբ դիվանագետը հայտարարել էր, որ պատրաստվում է 2019 թվականի ապրիլին հայտարարել 17-ամյա պատերազմի ավարտի մասին:

Նշվում է, որ Աֆղանստանում անվտանգության հետ կապված վիճակը վատթարացել էր այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն 2014 թվականին պաշտոնապես ավարտել էր գործողությունները երկրում:

Մամուլի քարտուղար Զաբիուլլա Մուջահիդը նշել է, որ արմատական իսլամիստական խմբավորման առաջնորդները անցյալ շաբաթ Կատարի կենտրոնական գրասենյակում հանդիպել են ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմա Խալիզադի հետ:

 «Դրանք նախնական բանակցություններ էին եւ որեւէ հարցի շուրջ համաձայնություն չի եղել», - ասել է  նա: