Ղազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդրռահմանովը հայտնել է, որ ընթացիկ տարեվերջին իր երկրում տեղի կունենա Սիրիայի հարցով բանակցությունների հերթական ռաունդը, փոխանցում է The National-ը:

«Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները՝ Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան եւ Իրանը պայմանավորվել են Աստանայի գործընթացի շրջանակում Սիրիայի հարցով  բարձր մակարդակով հերթական 11-րդ միջազգային հանդիպումն անցկացնել նոյեմբերի 28-29-ը Ղազախստանի մայրաքաղաքում»,- ասել է նա լրագրողներին:

Նրա խոսքով՝ հանդիպմանը դիտորդի կարգավիճակով հրավիրված են ՄԱԿ եւ Հորդանանի ներկայացուցիչները:

Նա նաեւ նշել է, որ բանակցային գործընթացին կմասնակցեն Սիրիայի կառավարության եւ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները:

«Հանդիպմանը հրավիրված են նաեւ Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը»,- հավելե է նա: