Մինչեւ դեկտեմբերի 5-ը Ucom-ում հնարավոր է կտրուկ իջեցված գներով ձեռք բերել 2018 թվականին արտադրված Samsung Galaxy J4 եւ Samsung Galaxy J2 մոդելները: Վաճառքում առկա են նշված մոդելների սեւ եւ ոսկեգույն երանգները, իսկ Samsung Galaxy J2-ն առկա է նաեւ արծաթագույն եւ կապույտ երանգներով։  

«Ինչպես միշտ, Ucom-ը հնարավորություն է ընձեռում տարբեր նախասիրություններ եւ հնարավորություններ ունեցող իր հաճախորդներին ընտրել իրենց համար գին-որակ հարաբերակցության ամենաօպտիմալ տարբերակը։ Այս տարվա ընթացքում Ucom-ը ոչ միայն ընդլայնել է սմարթֆոնների տեսականին, այլեւ կտրուկ գնիջեցման բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել տարբեր հնարավորությունների տեր մարդկանց համար», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հիշեցնենք, որ Ucom ընկերության բաժանորդները կարող են ցանկացած պահի ձեռք բերել նորագույն սմարթֆոններ՝ երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկման հնարավորությամբ։ Սմարթֆոնների հնարավորություններին կարելի է ծանոթանալ Ucom-ի ինտերնետ խանութում՝ https://eshop.ucom.am/am հասցեով։