Ֆիլիպիններն ու Հայաստանը քննարկում են երկկողմ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը, հայտնում են Մոսկվայի ֆիլիպինցի դիվանագետները: Անցյալ շաբաթ Մոսկվայում Ֆիլիպինների դեսպանատունը հայտարարել է, որ Հայասատնի ԱԳՆ ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 30-ին Երեւանում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունները, հայտնում է Business World կայքը։

Ռուսաստանում Ֆիլիպինների դեսպան Կառլոս Սորետան ասել է, որ դեսպանությունը ցանկանում է մեծացնել Հայաստանի օրենսդրությամբ ֆիլիպինցիներին տրվող աջակցությունը, ինչը կարեւոր քայլ է երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Առաջարկը արվել է Ֆիլիպինցիների կողմից` նպատակ ունենալով ավելացնել Հայաստանում ապրող եւ աշխատող ֆիլիպինցիների թիվը:

Դեսպանությունը հայտնել է, որ Միջին Արեւելքի ֆիլիպինցիների շրջանում Հայաստանը ավելի ճանաչված է դառնում որպես տուրիստական երկիր, եւ ֆիիպինցիները ցանկություն են հայտնում հաստատվել Հայաստանում:

Մոսկվայում Ֆիլիպինների դեսպանության տվյալներով` այժմ Հայաստանում մոտ 300 ֆիլիպինցի է բնակվում: