Հայաստանում «նալոգ դնողներին» հատ–հատ բռնվելու են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Գավառում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա, հիշելով վերջերս Սեւանի հարկայինի աշխատակիցների ձերբակալման դեպքը, նշեց. «Ես չեմ խոսում, որ Հայաստանում չի կարող լինել, որ «նալոգ դնեն», բայց ասում եմ՝ էդ կարգի մարդկանց հատ–հատ բռնելու ենք, հետո թող չգնան հարազատներով հավաքվեն, ճամփա են փակում, ինչ ուզում են անեն՝ ներում–բեկում չկա»։

Փաշինյանը շեշտեց՝ այն մարդիկ, որոնք ժողովրդի կողմից իրենց վստահված ծառայությունը օգտագործում են ընդդեմ ժողովրդի, «հատ–հառ բռնելու ենք բոլոր այդ մարդկանց»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ձերբակալել են Սեւանի հարկայինի տեսչության պետին եւ եւս երկու աշխատակցի՝ կաշառք պահանջելու կասկածանքով։