ՀԱՊԿ-ում իրավիճակը օրինակ է, թե ինչպես սխալ գործողությունների պատճառով կարելի է թուլացնել դիրքերը: Այս մասին նոյեմբերի 19-ին ասուլիսում ասաց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով Երեւանի եւ Մինսկի հայտարարությունների փոխանակումը, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների հայտարարությունները:

Զաքարյանը նշեց, որ նախկինում Հայաստանի դիրքերը ուժեղ էին եւ դրան հնարավոր էր լինում հասնել կուլիսների հետեւում իրականացվող դիվանագիտական աշխատանքի շնորհիվ:

ՀԱՊԿ-ն, տարակարծություններ ունենալով,  միշտ մեկ դիրքից էր ելույթ ունենում: Ներկայիս իրավիճակը հղի է բացասական հետեւանքներով ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ ԱՊՀ, ԵՏՄ, ՄԱԿ շրջանակներում:

«Դրանք արտաքին քաղաքականության նրբություններ են, որոնք պետք է հաշվի առնել», - հիշեցրեց Զաքարյանը:

Մինսկի հայտարարությունները նա անթույլատրելի անվանեց եւ հավելեց, որ Հայաստանը պետք է այնպես անի, որ  ներողություն խնդրեն կամ վերանայեն մոտեցումները:

«Հայաստանը պետք է հնարավորություն ունենա մինչեւ ժամկետի ավարտը գլխավոր քարտուղարի պաշտոնում մնալ:

Բայց միաժամանակ ես կարծում եմ, որ մեր կողմից հարցը սխալ է անցկացվել: Հուսով եմ, որ իշխանությունները դասեր կքաղեն», - ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ արտաքին քաղաքականությունը, Հայաստանի ներսում արվող հայտարարությունները չեն, դա նշանակում է շատ աշխատել եւ քիչ խոսել:

Պատասխանելով Բելառուսի նախագահի եւ Ադրբեջանի դեսպանի հանդիպման մասին հարցին, Զաքարյանը նշեց, որ ոչ մի լավ բան էլ չկա: «Բայց մեզ համար գաղտնիք չեն  Բելառուսի եւ Ղազախստանի լավ հարաբերությունները Ադրբեջանի հետ: Եվ այդ քաղաքականությունը պետք էր դա հաշվի առնելով իրականացնել: Գլխավոր քարտուղարի հարցում անթույլատրելի շտապողականություն դրսեւորվեց: Մենք շատ ջանքեր էինք գործադրել նշանակման համար: Խաչատուրովը հարգանք էր վայելում  ու արդյունավետ աշխատում էր: Իսկ այժմ այնպիսի իրավիճակ է, երբ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության աշխատանքի արդյունավետությունը ՀԱՊԿ-ում կդառնա ավելի բարդ», - եզրափակեց Արտակ Զաքարյանը: