Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությունը նրանց այլ որակ է տալիս: Այս մասին նոյեմբերի 19-ին ասուլիսում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով մասնակցելու որոշումն ընդունվել է, քանի որ այդ էին պահանջում պետական շահերը:

Նախկին փոխնախարար, պատգամավորի թեկնածու Արտակ Զաքարյանը նշեց, որ իշխանափոխությանը հաջորդած գործընթացները հանգեցրել են խնդիրների, որոնց նայելով գիտակից քաղաքացիները եւ քաղաքական գործիչները չեն կարող իրենց հեռու պահել խնդիրներից:

«ՀՀԿ-ի որոշումը կշռադատված է: Չեմ թաքցնի, կարծիքներ կային, որ ժամանակն է դադար առնել: Սակայն մասնակցելու կարծիքը գերակշռեց: Հիմնական խնդիրներ են առանձնացվել, որոնք ուշադրության կենտրոնում կլինեն», - ասաց Զաքարյանը:

Ըստ կարեւորության առաջին տեղում Արցախի խնդիրն է: «Բանակցային գործընթացը տրամաբանություն ունի, որը երկար տարիների ընթացքում արդարացրել է իրեն, հիմնականում խոսքը ստատուս քվոյի պահպանման մասին է: Գործընթացի շարունակականությունը եւ միջազգային հանրության հավասարակշռված վերաբերմունքն ապահովելը չափազանց կարեւոր էր: Սակայն արդեն կան խնդիրներ: Իրանը, որը 25 տարի հավասարակշռված էր իրեն պահում, հիմա մենք նրա կողմից դիրքորոշման խախտում ենք տեսնում», - նշեց Զաքարյանը: Հաջորդը գալիս է անվտանգության խնդիրը, արժեքային համակարգը»:

Ըստ Արտակ Դավթյանի, օբյեկտիվ իրականությունը հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» խորհրդարանում մեծամասնություն կստանա: Բայց նաեւ օբյեկտիվ է, որ ՀՀԿ-ն կլինի ուժ, որը թույլ չի տա ծրագրից հեռանալ»,  ասաց Դավթյանը:

Իր կողմից ՀՀԿ-ն պատրաստ է իշխող ուժին օգնել գործով եւ խորհրդով. «Ես հեռու եմ այն մտքից, որ պետք է քննադատել ձեռքբերումները: Ասել եւ ասում են, որ եթե նրանց հաջողվի հաջողության հասնել, ապա կշահի քաղաքացին եւ երկիրը, մենք ձեզ հետ»:

Միեւնույն ժամանակ, Դավթյանը նշեց, որ ներկայիս բարձր վարկանիշը բարձր պատասխանատվություն է: Եվ այն չի կարող այդքան երկար տեւել, այն պետք է օգտագործվի, այդ թվում նաեւ ոչ այնքան ժողովրդավարություն վայելող որոշումների համար: «Չէ որ նրանք չեն հրաժարվել ՀՀԿ-ի արածներից: Օրինակ՝ կուտակային կենսաթոշակային համակարգից», - հիշեցրեց Դավթյանը:

Արտակ Զաքարյանը ՀՀԿ քաղաքական հեռանկարների վերաբերյալ համերաշխություն հայտնեց իր գործընկերոջ կարծիքին: «Մենք իրատես ենք, մենք հավակնում ենք ընդդիմության, երկրորդ քաղաքական ուժի դերին: Հավանաբար, առաջին անգամ ընդդիմությունը կունենա իրական պատասխանատվություն եւ ոչ թե դատարկ մեղադրանքներ», - եզրափակեց Զաքարյանը: