Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ստամբուլ, որտեղ հանդիպել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, երկրների առաջնորդները կմասնակցեն «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարության ավարտի արարողակարգին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Արարողակարգը կանցկացվի տեսակոնֆերանսի ռեժիմում։ Սեւ ծովի ակվատորիայում ավարտվել է գազատարի երկու ուղիների ստորջրյա հատվածի շինարարությունը։ Ծովի հատակին անցկացվել է 1.8 հազար կիլոմետր խողովակ։

Ապա Պուտինն ու Էրդողանը զրույց կանցկացնեն, որի ժամանակ կքննարկեն երկկողմ փոխհարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաեւ մտքեր կփոխանակեն արդիական միջազգային հարցերի շուրջ։

Նշենք, որ այս տարի երկու երկրների ղեկավարները արդեն 5 անգամ հանդիպել են եւ 17 անգամ հեռախոսազրույց ունեցել։