Սաուդյան Արաբիան սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման կոչ է անում, որը երկրից դուրս կմղի ահաբեկչական խմբավորումներին, երկուշաբթի հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Սաուդյան Արաբիան քաղաքական կարգավորման կոչ է անում, որը Սիրիային դուրս կբերի ճգնաժամից եւ դուրս կմղի ահաբեկչական խմբավորումները»,–հայտարարել է թագավորը՝ հանդես գալով Մեջլիս աշ Շուրայի (Խորհրդատվական մարմին) հերթական նստաշրջանի բազմանը։