Տոկիոյի ոստիկանությունը երկուշաբթի կալանավորել է Nissan ընկերության տնօրենների խորհրդի անդամ Գրեգ Քելլիին Ճապոնիայի ֆինանսական օրենսդրության խախտման կասկածով, հայտնում է Kyodo գործակալությունը։ Սա տեղի է ունեցել ավտոկոնցեռնի ղեկավար Կարլոս Գոնի կալանքից հետո, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նշվում է, որ դատախազությունը կալանավորել է Քելլին, որին կասկածում են Գոնի գործողությունների հետ ուղիղ կապի մեջ։ Գոնին մեղադրում են, մասնավորապես, սեփական վճարումների միտումնավոր նվազեցման մեջ հարկերի վճարումից խուսափելու համար։

Kyodo գործակալությունը հայտնել է, որ Կարլոս Գոնը եւ Գրեգ Քելլին 5 տարի նվազեցրել են իրենց դրամական վճարումների մասին տեղեկությունը մոտ 50 մլրդ յենով (շուրջ 446.4 դոլար)։ Նշվում է, որ Գոնն ու Քելլին իրենց վճարների մասին տեղեկությունը նվազեցրել են 2011-ից 2015 թվականների ընթացքում։