ԵՄ–ն կոչ է արել աֆղանական հակամարտության բոլոր կողմերին, այդ թվում՝ թալիբներին, պաշտոնապես խաղաղության բանակցություններ սկսել, ասված է երկուշաբթի Բրյուսելում բանակցությունների արդյունքում հավանություն ստացած ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Խորհուրդը հաստատակամորեն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին, մասնավորապես, «Թալիբան» շարժմանը պաշտոնապես սկսել խաղաղության բանակցություններ։ ԵՄ–ն ողջունում է Աֆղանստանի կառավարության  վերջին նախաձեռնությունը, այնպիսիք՝ ինչպիսիք են առանց նախապայմանների բանակցությունները եւ ժամանակավոր հրադադարը»,–ասված է փաստաթղթում։