Իսպանիայի պետական հիդրոմետ գործակալությունն առատ անձրեւների պատճառով երկուշաբթի 12 քաղաքներում եղանակային տագնապ է հայտարարել։ Այդ մասին ասվում է գործակալության կայքում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Իրավիճակը շատ վատ է Վալենսիայի ինքնավար մարզում, որտեղ հայտարարվել է վտանգի «կարմիր» աստիճան, որն ամենաբարձրն է։ Մնացած վայրերում այն «դեղին» (վտանգավոր) կամ «նարնջագույն» (շատ վտանգավոր) է։

Ավելի վաղ առատ անձրեւներ էին տեղում մայրցամաքային Իսպանիայում եւ Կանարյան ու Բալեարյան կղզիներում, ինչը հանգեցրել էր ջրհեղեղների, փակվել էին ճանապարհները։ Նոյեմբերի 18-ին փոթորկի պատճառով մեծ ալիքներ էին առաջացել, որոնք կոտրել էին առափնյա կառույցների առաջին հարկերի ապակիները։