Նոյեմբերի 16-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Է. Ավագյան փողոցում վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա երկու երեխաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի Կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ագաթանգեղոսի եւ Գ.Լուսավորչի փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը տեղափոխվել է հիվանդանոց։

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 19.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տ.Պետրոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 03.15-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Էրեբունու փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Գ.Մահարու փողոցում բախվել է բետոնե պատնեշին, ինչից հետո վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների. «Մերսեդես»-ի վարորդը եւ երկու քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու եւ մարմնական վնասվածքներով տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենիան Գեղարքունիքի մարզի Սայադյան փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 11.40-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկ-Գյումրի ճանապարհի 19-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը ինքնակամ բաժին է ներկայացել 33-ամյա մի քաղաքացի եւ հայտնել, որ ժամը 12.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Հոռոմ գյուղի մոտ, իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաղացուն, սակայն վերջինս հրաժարվել է բուժօգնության տեղափոխվելուց:

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 18-ին, ժ.19.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Նուբարաշենի 6-րդ փողոցում վրաերթի է ենթարկել թիվ 47 երթուղու «ԳԱԶել» միկրոավտոբուսից իջած 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։