Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակնկալում է, որ «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը էական տեմպերով կշարունակվի եւ կգործարկվի մինչեւ 2019 թվականի վերջին, փոխանցում է RT–ն։

«Առջեւում «Թուրքական հոսքի» ցամաքային հատվածի տեղակայումն է։ Ակնկալում ենք, որ այս աշխատանքները այնպիսի արագ տեմպերով կընթանան, որպեսզի գազատարը գործարկվի ինչպես նախատեսվում էր մինչեւ 2019 թվականը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ստամբուլ, որտեղ հանդիպել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, երկու երկրների առաջնորդները կմասնակցեն «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարության ավարտի արարողակարգին։