Նոյեմբերի 17-ին, ժամը 14-ն անց 45-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Կամոյի փողոց թիվ 10 հասցեում դանակ են հանել:

Նույն օրը, ժամը 15-ն անց 50-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի, ձախ ազդրի, աջ բազկի եւ պարանոցի կտրած վերքեր, հիպովոլեմիկ շոկ 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել մի կին, որը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ.14.30-ի սահմաններում, Կամոյի փողոցի սկզբնամասում, վիճաբանության ժամանակ, Գեւորգ Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է կնոջ մարմնին եւ պատճառել նշված վնասվածքները:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 18-ին, ժամը 22-ն անց 40-ին ինքնակամ ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել Գեւորգ Ա.-ն, որը նույն օրը տեղափոխվել է Արարատի մարզային քննչական վարչություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցվել է քրեական գործ: