ՌԴ Պետդումայի չորս խմբակցություններից դեկտեմբերի սկզբին պատգամավորներ կգործուղվեն Հայաստան՝ որպես խորհրդարանական ընտրությունների դիտորդներ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։

«Պատվիրակությունը (Պետդումայի) կմեկնի, կլինեն բոլոր խմբակցությունները»,- ասել է Կալաշնիկովը, ով հավանաբար կգլխավորի պատվիրակությունը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին ստորագրել է երկրի խորհրդարանի արձակման եւ դեկտեմբերի 9-ին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր։