Մոտ օրերին ռուսաստանյան «Ալփինա փաբլիշեր» տպագրատան «Ինտելեկտուալ գրականություն» հրատարակչությունում լույս կտեսնի ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական գիրքը։

Այս մասին տեղեկանում ենք երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքից, որտեղ նաև որոշ հատվածներ են հրապարակվել գրքից։ 

Կայքից տեղեկանում ենք, որ «Կյանք ու ազատություն» գիրքը գրվել է ռուսերեն, սակայն շուտով այն ամբողջությամբ հասանելի կլինի նաև հայերեն։