Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռուսական ռազմաբազայում սկսվել է կինոլոգների պատրաստումը եւ պահապան շների վարժեցումը։
ՀՌՇ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ամեն օր հրահանգամեթոդական պարապմունքներ են անցկացվում պահապան շների վարժեցման ուսումնամարզական 20 արգելապատնեշներով համալիրում, որը գտնվում է Գյումրիի ռազմական կայազորի շնաբուծարանում։
Պարապմունքների ընթացքում կինոլոգները շներին սովորեցնում են պահապանների ծառայության համար անհրաժեշտ հրամաններ կատարել, այդ թվում՝ սահմանախախտների կալանավորմանը եւ ուղեկցմանը վերաբերող։
Ընդհանուր առմամբ 10-օրյա պարապմունքներին մասնակցում են ավելի քան 50 զինծառայողներ եւ վարժեցվում են տարբեր ցեղատեսակների 30 շներ, որոնց թվում՝ ռոտվեյլերներ, կովկասյան եւ գերմանական հովվաշներ։
Հրահանգիչ զինվորականների ուսուցումը եւ շների վարժեցումը կավարտվի 3 կմ տարածքի վրա արգելապատնեշների հաղթահարմամբ։