Ադրբեջանի Գյանջա քաղաքում բնակելի շենքում տեղի է ունեցել պայթյուն:

Report-ը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել 4-հարկանի շենքում: Արդեն հայտնի է մեկ մարդու մահվան եւ մի քանիսի վնասվածքներ ստանալու մասին: Նախնական տեղեկություններով՝ փլատակների տակ մարդիկ կան: